Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պաշտոնապես հայտարարել է Կառլո Անչելտիիյին ակումբից հեռացնելու մասին։
«Ես ուզում եմ տեղեկացնել այն մասին, որ այսօր Ռեալի տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել հեռացնել Կառլո Անչելտիիյին, սա բավականին դժվար որոշում է, սակայն այն կլինի ի օգուտ ակումբի շահերի» – մամուլի ասուլիսի ժամանակ տեղակցրել է Ֆլորենտինո Պերեսը:
«Կարլոն սիրվել է թե երկրպագուների, թե խաղացողների կողմից, սակայն ժամանակն է նոր իմպուլսի և արդեն մյուս շաբաթ բոլորը կիմանան նոր մարզչի անունը»,- ասել է Պերեսը։