Եվրոպայի ամենապահանջված ֆուտբոլիստներից է Հայաստանի հավաքականի և ուկրաինական «Շախտյոր» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Известия պարբերականի փոխանցմամբ` 24-ամյա ֆուտբոլիստը կփոխի ակումբն այն դեպքում, եթե գնորդը վճարի 30 միլիոն եվրո: Այս գումարն է գրված Հենրիխ Մխիթարյանի պայմանագրում:
Չնայած շատ ալգլիական և ռուսական ակումբներ հետաքրքրված են Մխիթարյանով, «Շախտյոր» ակումբը մտադիր չի հրաժարվել իր ֆուտբոլիստից: Իսկ Հենրիխ Մխիթարյանը հայտնել է, որ մինչև իր պայամանագրի ավարտը խաղալու է ուկրաինական ակումբում: