ՌԴ Քննչական կոմիտեն հաղորդում է, որ Չուվաշիայի հանրապետության Յադրինսկի շրջանում 2012թ հոկտեմբերին անչափահաս աղջկան բռնաբարելու մեջ մեղադրվող տղամարդու նկատմամբ դատարանը կայացրել է դատավճիռ, որի համաձայն հանցանք կատարողը՝ Յադրինսկ շրջանի բնակիչը, ճանաչվել է անմեղսունակ և նրա նկատմամբ պետք է կիրառվեն «բժշկական ստիպողական միջոցառումներ»:

Քննությունը պարզել էր, որ ՌԴ քր. օրենքի 14 տարին չլրացած անձի նկատմամբ սեռական բնույթի ուժային գործողությունները սահմանող հոդվածի հատկանիշներով հանցանքը կատարվել է Յադրինսկի շրջանի բնակավայրերից մեկում:

Համագյուղացի 29-ամյա տղամարդը հեծանիվ վարելով հասել է դպրոցից տուն վերադարձող 10-ամյա աղջկան, բռնել նրա ձեռքերը և քարշ տվել գյուղական ակումբի ետևին գտնվող խորդանոց: Այդտեղ էլ անչափահաս աղջկա նկատմամբ նրա կողմից կատարվել են «սեռական բնույթի բռնարարքներ»: Դրանից հետո հանցագործը անհետացել է դեպքի վայրից:

Դատահոգեբուժական փորձաքննությունը ցույց է տվել, որ տղամարդը չէր կարող և չի գիտակցել իր արարքի փաստացի բնույթը, սեփական գործողությունների հասարակական վտանգավորության աստիճանը և նա չէր կարող դրանք ղեկավարել քրոնիկ հոգեկան խանգարման հետևանքով,-գրում է Փաստինֆոն:

Դատարանը հանցագործի նկատմամբ արձակեց հարկադիր բուժման դատավճիռ՝ հատուկ տիպի հոգեբուժարանում: