Այսօր նորաձևության հետ համաչափ քայլողների մոլուցքներից մեկն է դարձել արևայրուքը: Դրա նախապատմության տարբեր վարկածներ են շրջանառվում: Առաջին համաշխարհային պատերազմից հետո բրիտանացի կանայք հայտնվեցին ծանր կացության մեջ. նրանք ստիպված էին հրաժարվել իրենց երկար վարսերից, գեղեցիկ հագուստներից և տքնել դաշտերում ու ֆերմաներում՝ փոխարինելով տղամարդկանց: Նման աշխատանքի արդյունքում նրանց մաշկը սկսեց մգանալ, և շրջապատում բոլորը եզրակացրին, որ թխամաշկ կանայք ավելի առողջ են և հաջողակ: 

Կա մեկ այլ վարկած, որն ավելի ծիծաղելի է: Ըստ որոշ աղբյուրների Կոկո Շանելը ֆրանսիական Ռիվիերայի շրջակայքում զբոսանավով շրջելիս արևայրուք է ստացել, ինչի արդյունքում բոլորը սկսել են մտածել, որ դա նորաձև է: 

Այս ֆոտոշարքում Ձեզ ենք ներկայացնում հայտնիների, ովքեր հաճախ գերադասում են արևայրուքն իրենց մաշկի բնական գույնից: