Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կինը նկարահանվել է քարոզչական տեսահոլովակում, որը տեղադրված է YouTube-ում: Բոլորը կարող են դիտել տեսահոլովակը, սակայն մեկանաբանել չեն կարող: Գրում է Лента-ն:

Տեսահոլովակի սյուժեն հետևյալն է. Սիրիական  զինվորների մայրերը պատմում են ապստամբների դեմ պայքարում զոհված երեխաների մասին, ինչպես նաև նրանց հանդեպ ունեցած զգացմունքների մասին: Այնուհետև, սևազգեստ հագած մայրերը գալիս են պալատ, որտեղ իրենց դիմավորում է ժամանակակից, բայց աչքի չընկնող հագուստով Ասմա Ասադը:

Նախագահի կինը համբուրում և հանգստացնում է մայրերին և ասում, որ իրենց որդիները անտեղի չեն մահացել: Նրանք իրենց կյանքը տվել են հայրենիքի համար, երեխաների և մայրերի համար:

Այնուհետև նրանք գնում են ճաշասենյակ, որտեղ Ասմա Ասադը իր ձեռքով կերակուր է լցնում բոլորին և խոսում նրանցից յուրաքանչյուրի հետ: Միջոցառումն ավարտվում է լուսանկարմամբ, իսկ մանկական երգչախումբը մահացած զինվորների հուշարձանի ֆոնին կատարում է հայրենասիրական երգ:

Նշենք, որ համաձայն ՄԱԿ-ի տվյալների` քաղաքացիական պատերազմի ընթացքում մահացել է ավելի քան 70 հազար մարդ: