Վերջերս Երևանի գեղեցիկ վայրերից մեկում` Կարապի լճում, տեղադրվել է վայրին անհամապատասխան գովազդային վահանակ` հսկայական լուսամփոփի տեսքով: Դրա փոխարեն անհրաժեշտ էր բարեկարգել լճի մերձակայքը և ոչ թե խաթարել տարածքի ճարտարապետական ոճը:
Մենք` ներքոստորագրյալներս, պահանջում ենք հեռացնել այս տգեղ գովազդային սյունը` վերականգնելով զբոսավայրի գեղեցիկ տեսքը:
Ես, Սոս Ջանիբեկյանս, որպես քաղաքացի, միանում եմ այս պահանջին։
Լավ ես չեմ հասկանում, Երևան քաղաքի տեսքի, ճարտարապետության, design-ի պատասխանատուն ով՞ ա, որ սենց ամենաթողությունա տիրում, ով իրա ճաշակով ինչ ուզում անումա , թե՛ իր տան հետ , թե՛ շենքի թե՛ փողոցի թե՛ Երևանի, հիմա էլ անցել են հասարակական լավ Երևանյան ժամանցային վայրերի գառլախմանը։
Գրել է դերասան Սոս Ջանիբեկյանն իր ֆեյսբուքյան էջում: