-Ի՞նչ է նշանակում անցած տարվա թանկացումից հետ կուտակել 250 մլն դոլար պարտք և դա հանել ժողովրդի գրպանից,- Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ուղղված պայքարի մասին այսօր լրագրողների հետ զրույցում աասացին պայքարի ակտիվիստներ Մաքսիմ Սարգսյանը և Ռիմա Սարգսյանը:
-Դրա համար մայիսի 27-ին՝ ժամը 19:00-ին, Ազատության հրապարակից կմեկնարկի երթ՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման:

Լրագրողի այն հարցին, թե որոնք են այն գործողությունները, որոնք կլինեն երթից հետո, բանախոսները կտրականապես չպատասխանեցին՝ շեշտելով, որ դրանց մասին կտեղեկացնեն վաղը՝ ելույթի ժամանակ:

-Ժողովուրդն առևտրական չէ, որ սակարկի կառավարության հետ թանկացման գինը, մենք չենք հանդուրժելու ոչ մի լումա թանկացում: Բազմաթիվ քաղաքական ուժեր են իրենց ելույթներում մեզ սատարել:

Իրենք հիմնավորում են, թե պարտքը գոյացել է սխալ կառավարումից,-նշեց Ռիմա Սարգսյանը,- բայց թող ճիշտ կառավարում իրականացվեր:

Իսկ Մաքսիմ Սարգսյանը հավելեց, որ սխալ կառավարում ասելով պետք է հասկանալ այն, որ որևէ ընկերություն վարձակալության է վերցրել թանկարժեք մեքենա ու դրա համար վճարել կրկնակի գումար, կամ բացասական արդյունքով աշխատող ընկերությունը իր աշխատողին վճարում է մոտ 60.000 դոլարին համարժեք աշխատավարձ: