Ինչո՞ւ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բյուջեի կատարողականի քննարկմանը ներկա չէ...
«Սանկտ-Պետերբուրգում է, և ես եմ փոխարինում քաղաքապետին»,- ասաց փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
Կարծես քաղաքապետը ամեն կերպ աշխատում է հեռու մնալ այսպիսի պատասխանատու պահերին, ինչը նկատեց նաև պատգամավոր Նիկոլ Փաշինյան (խմբագրական):
«Հայ ազգային կոնգրեսի» պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե տպավորություն է, որ քաղաքապետն ամեն ինչ անում է Երևանից հեռու լինելու համար:
«Կարծում եմ՝ բյուջեի կատարողական քննարկումները միշտ շատ հետաքրքիր են անցնում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի համար, որովհետև այդ ժամանակ նա մեկ Երուսաղեմում է, մեկ Սանկտ-Պետերբուրգում, մեկ Բադեն-Բադենում: Այնպիսի տպավորություն է, որ նա աշխատում է այս օրը Երևանից կամ ԱԺ շենքից հնարավորինս հեռու լինի, որ նույնիսկ օնլայն նրան հարց տալու հնարավորություն չլինի: Ինչպես ասում են՝ ձեզ բարի քննարկում եմ մաղթում, ես պետք է գնամ, որովհետև շատ զբաղված եմ, հույս ունեմ, որ իմ այս որոշումը կհասկանան»,- ասաց նա և դուրս եկավ: