Սիրելի՛ ֆեյսբուքյան ընկերներ,
Սիրելի՛ արտաշատցիներ,
Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,
Ես առաջադրել եմ իմ թեկնածությունը Արտաշատի քաղաքապետի ընտրություններում: Գրանցվելով ֆեյսբուք սոցիալական ցանցում` ես խնդիր եմ դնում բաց և ուղիղ շփման ինչպես իմ համաքաղաքացիների, այնպես էլ լրատվամիջոցների հետ: Օգտագործելով համացանցի հնարավորությունները՝ ներկայացնելու եմ իմ տեսակետներն ու պատկերացումները, իմ սիրելի Արտաշատի ապագայի մասին իմ տեսլականը և խնդրում եմ բոլորիդ ներկայացնել ձեր առաջարկներն ու մոտեցումները, ձեր քննադատություններն ու հորդորները: Վստահ եղեք` դրանք չեն մնա օդում, և ձեր կարծիքները ներկայացված կլինեն իմ ապագա ծրագրերում:
Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, ներկայացրեք ձեզ հուզող հարցադրումներն ու խնդիրները՝ վստահ լինելով, որ ես կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին և հետամուտ կլինեմ ձեր կողմից բարձրացվող բոլոր խնդիրներին, բայց խնդրում եմ հաշվի առնել, որ ես նոր եմ մուտք գործում հասարակական - քաղաքական ասպարեզ և կարծում եմ, որ կարող եք նաև ինձ աջակցել և օգնել ձեր խորհուրդներով: Հայոց երբեմնի մայրաքաղաք Արտաշատի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու դեպքում շարունակելու եմ բաց և ուղիղ շփումներով ծառայել իմ քաղաքին:
Սիրելի՛ ֆեյսբուքյան ընկերներ, շնորհակալ կլինեմ, եթե ինձ ընդունեք ձեր ֆեյսբուքի ընտանիք այնպիսին, ինչպիսին ես կամ: Ես հպարտ եմ իմ ընտանիքով, հպարտ եմ, որ Հովիկ Աբրահամյանի որդին եմ, բայց պետք է խնդրեմ, որ ինձ ընդունեք որպես սեփական որոշումներ կայացնող, սեփական քայլերի համար պատասխանատու Հայաստանի քաղաքացի Արգամ Աբրահամյան: Խոստանում եմ պատասխանտու լինել իմ բոլոր արած ու չարած գործերի համար:
Խնդրում եմ իմ առաջին ստատուսը խիստ չդատել...
Արգամ Աբրահամյան - ֆեյսբուք