«Բավարիան» գերմանական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է` Մյունխենից։ Հիմնադրվել է 1900 թ., խաղում է Բունդեսլիգայում։
Գերմանական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ֆուտբոլային ակումբն է, որը նվաճել է 24 չեմպիոնական տիտղոս և 15 անգամ Գերմանիայի գավաթը։
Մյունխենյան ակումբը առաջին անգամ Գերմանիայի չեմպիրն է դարձել (այն ժամանակ Բունդեսլիգան դեռ ստեղծված չի եղել) 1932 թվականին։ Հետագայում իշխանություն են եկել ֆաշիստները, և նրանց կառավարած տարիներից համարյա բոլորում Ադոլֆ Հիտլերի աջակցությամբ չեմպիոն է դարձել «Շալկե-04-ը»՝ ֆյուրերի սիրելի ֆուտբոլային ակումբը։
Գերմանիայի ներկայիս սուպերակումբը երկրորդ անգամ չեմպիոն է դարձել 1969 թվականին։ Այս ժամանակից էլ սկսվում են «Բավարիայի» «Ոսկյա տարիները»։
1974, 1975, 1976 թվականներին «Բավարիան» 3 անգամ դարձել է Չեմպիոնների Լիգայի հաղթող։
Այդ ժամանակ մյունխենյան ակումբում էին խաղում այնպիսի աստղեր, ինչպիսիք են՝ Գերդ Մյուլլերը, Ուլի Հյոնեսը, Կառլ-Հայնց Ռումմենիգեն, Ֆրանց Բեկենբաուերը, Զեպպ Մայերը և այլք։ Հիմա նրանք ՖԱ Բավարայում կարևոր պաշտոններ են զբաղեցնում։
1994 թվականին ակումբ է մտնում Օլիվեր Կանը, ով հետագայում դառնում է աշխարհի եռակի ամենալավ դարպասապահը (1999, 2001, 2002), ԱԱ 2002 ամենալավ խաղացողը, քառակի Եվրոպայի ամենալավ դարպասապահը (1999, 2000, 2001, 2002), Բունդեսլիգայի յոթակի ամենալավ դարպասապահը (1994, 1997, 1998, 1999, 2000, 2001, 2002) և այլն։
Հենց նրա օգնությամբ է «Բավարիան» չորրորդ անգամ դառնում Չեմպիոնների Լիգայի հաղթող, որն ավարտվում է հետխաղային 11 մետրանոց հարվածներով (5-4)։
2013 թվականի հուլիսից թիմը գլխավորում է իսպանացի մարզիչ Պեպ Գվարդիոլան։ Գվարդիոլայի հետ մյունխենցիները նվաճեցին նաև ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը, որն առաջինն էր ակումբի պատմության ընթացքում և հռչակվեցին աշխարհի ակումբային չեմպիոն։
2013-2014 մրցաշրջանի առաջին կեսում «Բավարիան» մի շարք ռեկորդներ սահմանեց, ինչպես Բունդեսլիգայում, այնպես էլ Չեմպիոնների լիգայում՝
1. Անընդմեջ հաղթանակների ռեկորդ. Մյունխենի «Բավարիան» դարձավ Չեմպիոնների լիգայում 10 անընդմեջ հաղթանակ տարած առաջին ակումբը։
2. Անպարտելիության ռեկորդ. մյունխեցնիները կարողացան գերազանցել «Համբուրգի» ռեկորդը, որը գրանցվել էր 1982-1983 թվականների մրցաշրջանում և բաղկացած էր 37 անպարտելի հանդիպումների շարքից։ «Բավարիան» իր անպարտելի հանդիպումների շարքը հասցրեց 43-ի։
3. Մարզչական ռեկորդ. Պեպ Գվարդիոլան Բունդեսլիգայի իր առաջին մրցաշրջանում նոր ռեկորդ սահմանեց։ Իսպանացին «Բավարիայի» գլխավորությամբ անպարտելի է 21 անընդմեջ խաղում։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 1978-79մրցաշրջանում և պատկանում էր «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Կալլ-Հայնց Ֆելդկամպին։
4. Առաջին շրջանում վաստակած միավորների ռեկորդ. Պեպ Գվարդիոլայի սաները 17 խաղից վաստակեցին 47 միավոր։ Մինչ այդ ոչ մի թիմի չէր հաջողվել Բունդեսլիգայի առաջին շրջանում այդքան միավոր վաստակել։
5. Տարվա ընթացքում առավել քանակությամբ վաստակած միավորների ռեկորդ. 2013 թվականի ընթացքում մյունխենցիները վաստակեցին ռեկորդային 93 միավոր։
Եվրոպայի ամենահարուստ ակումբների ցուցակում «Բավարիան» 295 միլիոն եվրո բյուջեով զբաղեցնում է 4-րդ տեղը։
2013 թվականի տվյալներով «կարմիրները» հայտարարել են ռեկորդային ֆինանսական ցուցանիշների մասին, որին հասել են 2012-13 մրցաշրջանում։ Մյունխենյան ակումբի եկամուտը կազմել է 432,8 միլիոն եվրո։
Այդպիսով գերմանական ամենատիտղոսակիր ակումբը իր պատմության ընթացքում աշխատել է ավելի քան 400 միլիոն եվրո։