Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2015 թվականի հունիսի 1-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.
• Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոց՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է,
• Երևան քաղաքի Սեբաստիա փողոց՝ 1 արագաչափ, Սեբաստիա-Շահումյան փողոցների խաչմերուկից Սեբաստիա-Բագրատունյաց փողոցների խաչմերուկի ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: