Հանրահայտ երգչուհի Մադոննան, ով վերջերս վաստակել է իր առաջին միլիարդը, դեռևս անօթևան է թողել իր եղբորը: Էնթոնի Չիկոնեն կրկին բարձրաձայնել է իր դրության մասին, նշելով, որ միլիարդատեր քրոջը միևնույն է ինքը ողջ է թե ոչ:
Փոփ թագուհու եղբոր խոսքերով նա սիրով կաշխատեր և անտուն չէր լինի, սակայն այսպես են դասավորվել հանգամանքները: Միևնույն ժամանակ մամուլը գրել է, որ Էնթոնի Չիկոնեն ընտանեկան խաղողի այգիներում իր աշխատանքը կորցրեց այն բանից հետո, երբ հաստատվեց նրա հարբեցողությունը: Ավելին, նա վերջերս մեկ ամիս բանտ է նստել` ալկոհոլի ազդեցության տակ եկեղեցի մտնելու համար,-գրում է armstar.am-ը:
Էնթոնին ութ երեխաներից ամենամեծն է: Նա իր քրոջ` Մադոննայի հետ լավ հարաբերություններ չի ունեցել դեռ մանկուց: Ավելացնենք, որ մինչ երգչուհու եղբայրը գիշերում է կամուրջի տակ, նրա մեկ այլ մտերիմ ազգականը գիրք է տպագրել Մադոննայի ինտիմ կյանքի մանրամասների մասին: