Հնարավոր է, որ «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին գալիք մրցաշրջանում վարձակալությամբ հանդես գա «ՊՍԺ»-ում:
Ինչպես հիշում եք, նախորդ շաբաթ 35-ամյա իսպանացին հայտարարեց կատալոնական ակումբից հեռանալու եւ Քաթարի «Ալ-Սադ» տեղափոխվելու մասին:
Փարիզյան ակումբի ղեկավարությունը մտադիր է որոշ ժամանակով «Ալ-Սաադից» վարձակալել Չավիին, այնպես, ինչպես օրինակ «Մանչեսթեր Սիթին» «Նյու Յորք Սիթիից» վարձակալել է Ֆրենկ Լեմպարդին, տեղեկացնում է Le Parisien-ը։
ֆինանսական ֆեյր-փլեյի կանոններին հետեւելու դեպքում «ՊՍԺ»-ն կստանա խաղացողին, ում տրանսֆերի համար անհրաժեշտ չի լինի վճարել, իսկ աշխատավարձի մի մասն իր վրա կվերցնի «Ալ-Սաադը»:
Հավելենք նաև, որ քաթարյան ակումբի նախագահը «ՊՍԺ»-ի փաստացի սեփականտիրոջ՝ Էմիր Քաթար Տամիմ բին Համադ Ալ Տանիի հարազատ եղբայրն է, եւ այդ հանգամանքը պետո է որ հեշտացնի բանակցային գործընթացը: