Վերջերս շատ եմ քարկոծում գուշակներին ու բուժակներին, գիր անողներին ու հորինողներին և դա պատահական չէ, քանի որ վերջին շրջանում շատերն են ինձ դիմում ու շատ հաճախ նմանների կողմից ունքը սարքելու տեղ աչքը հանած վիճակով: Էլ չասեմ երբ ապագան դիտավորյալ միայն սևով ներկայացնելով, մարդկանց շոկի են ենթարկում դա կապելով չեղած թուղթ ու գրի հետ ու դրամ շորթում...
Դա անբարոյակն է ու լռել չեմ կարող: Բայց արի ու տես, որ այդ շառլատանների մեջ ինչ որ ունակություններ ունեցողներ էլ կան ու վերջերս փորձում են վնասել ինձ...
Զգուշացնում եմ նմաններին՝ ես զգում ու տեսնում եմ ամեն ինչ և ձեր ուղարկած բացասական արվածը ձեզ է բումերանգվում՝ մի վնասեք ինքներդ ձեզ...
Հիշեցնեմ սակայն, որ նման գործերով զբաղվում են նաև ազնիվ ու անկեղծ մարդիկ և փորձում օգնել մարդկանց՝ նմաններին ես չեմ քննադատում, անգամ այն դեպքում երբ այդ օգնությունը չի ստացվում...
Վահան-Մելիք Փարսադանյան