Մայիսի 26-ին ՊԲ հրամկազմի, շտաբի բաժինների եւ ծառայությունների պետերի, միավորումների, զորամասերի եւ առանձին ստորաբաժանումների հրամանատարների մասնակցությամբ Մարտակերտ քաղաքում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որը վարում էր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են բանակաշինության ընթացիկ խնդիրներին վերաբերող հարցեր: Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը հատկապես կարեւորել է 2015թ. բանակային տարվա առաջին կիսամյակի ավարտական փուլում նախատեսվող գործընթացների անթերի իրականացման անհրաժեշտությունը, խոսել միավորումներում եւ զորամասերում սպասվող հսկողական ստուգումների, զորացրման եւ զորակոչի նախապատրաստման ու դրանց նպատակային կազմակերպման մասին:

Խորհրդակցության վերջում բանակի հրամանատարը ներկաներին տվել է համապատասխան ցուցումներ և հրահանգներ: