Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրառում է կատարել իր էջում, հույս ունենալով, որ վաղը կլինի համաներում, որը գուցե նույնիսկ կանդրադառնա Վարդան Պետրոսյանին:
Այո՛, տեղի ունեցածը դժբախտություն է, մե՛ծ դժբախտություն: Սակայն ես չեմ ցանկանում խոսել այդ մասին, քանի որ շա՜տ է խոսվել: Ես չեմ ցանկանում անդրադառնալ նաև դատավարությանը, չնայած շա՜տ եմ ուզում: Ես պարզապես ուզում եմ, որ իմ սիրելի արտիստն իմ կողքին լինի, նախկինի պես ուրախացնի ու տխրեցնի ինձ իր յուրահատուկ, բայց պարզ մտքերով:
Ես ուզում եմ, որ հենց նա բարձրաձայնի այն, ինչ ինքս եմ մտածում... որ հենց նա՛ ինձ ուղղորդի, հենց նա՛ ինձ կրկին հույս տա, հենց նա՛ շարունակի սովորեցնել ինձ հնարավորինս ճիշտ ապրելու ձևաչափը:
Որոշել էի ոչ մի աչք զարնող բառ չօգտագործել, բայց չկարողացա զսպել ներսում կուտակվածն ու պե՛տք է ասեմ, որ ԿԱՐՈՏԵԼ եմ նրան... կարոտել եմ այդ հրաշք մարդուն և մեծ արտիստին:
Ես շատ եմ զգում նրա կարիքը:
Վաղը գուցե լինի համաներում, և ես կաղոթեմ, որ Նա վերջապես ձեռք բերի շատ շատերիս կողմից անչափ սպասելի այդ ազատությունը:
Վարդան Պետրոսյան, ես և մենք նախկինի պես սիրում ենք քեզ, իմացի՛ր:
Աստված քո, մեր և այն մարդկանց հետ, ում ձեռքերում է քեզ ազատ արձակելու գործը... ԱՄԵՆ: