Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն այս մրցաշրջանի վերջում կավարտի աշխատանքը թիմի հետ և մտադիր է կես տարով դադարեցնել իր գործունեությունը:
47-ամյա մասնագետը յոթ տարի աշխատելուց հետո ցանկանում է հանգստանալ, այդ պատճառով էլ չի մարզի ոչ մի թիմ՝ համենայն դեպս 2015-16 մրցաշրջանի սկզբին, տեղեկացնում է Bild-ը,
Ընթացիկ մրցաշրջանում «Բորուսիայի» վերջին հանդիպումը կլինի մայիսի 30-ին կայանալիք Բունդեսլիգայի եզրափակիչը, որտեղ դորտմունդցիները խաղալու են «Վոլֆսբուրգի» դեմ:
Ավելացնենք, որ Կլոպի անունը Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի թեկնածուների ցուցակում է: Ավելի վաղ նշվում էր, որ Կլոպն արդեն «Արքայական ակումբի» հետ մինչեւ 2018 թվականը պայմանագիր է կնքել: