Խոյ. Այսօր չարժե ռիսկի դիմել: Աշխատանքում զգուշավոր եղեք, մանրուքների հանդեպ ուշադիր: Ձեզ համար կարևոր բիզնես նախագծին վերաբերող տեղեկություն կստանաք: Այն փոքր-ինչ հակասական կթվա, սակայն ճիշտ կվարվեք, եթե հենց այսօր սկսեք կողմնորոշվել, այլ ոչ թե հետաձգեք այն: Նշանի որոշ ներկայացուցիչներ կարող են ֆինանսական դժվարություններ ունենանալ, հատկապես եթե ցանկություն առաջանա չնախատեսված գնումներ կատարել:

Մտերիմների հետ կարող եք կիսվել ձեր խնդիրներով,ապագայի շուրջ համատեղ ծրագրեր կազմել, քննարկել ընդհանուր նպատակները: Սիրելիի հետ շփման մեջ առավել համբերատար և նրբանկատ եղեք, դա կօգնի խուսափել վեճերից:

Ցուլ. Մի հրաժարվեք շաբաթվա սկզբին կազմած ծրագրերից: Անգամ, եթե հանգամանքները ձեր օգտին չեն դասավորվում,միևնույն է՝ ձեզ կհաջողվի իրագործել սեփական մտահաղացումները: Օգնության ձեռք կմեկնեն այն մարդիկ, ումից աջակցություն ստանալ չէիք սպասում: Կհասկանաք, որ ամենաբարդ իրավիճակներում էլ կարող եք վստահել նրանց:

Ֆինանսական հարցերում կարևոր որոշումներ կայացնել չարժե: Խոշոր գումարների  հետ առավել զգույշ վարվեք: Մի խառնեք գործնական և անձնական հարաբերությունները: Օրը բարենպասը չէ աշխատանքային սիրավեպ սկսելու համար:

Երկվորյակ. Ստիպված կլինեք աշխատանքին վերաբերող կարևոր որոշումներ կայացնել: Անգամ, եթե առաջնորդվեք հակասական տեղեկություններով, միևնույն է ճիշտ լուծումներ կգտնեք: Բարեհաջող օր է գործարարների համար, նրանց առջև նոր հնարավորություններ կբացվեն, կնքած պայմանագրերը շահեկան կլինեն:

Անձնական հարաբերություններում որոշ խնդիրներ կծագեն, սակայն խելամիտ կգտնվեք և կհաղթահարեք բոլոր դժվարությունները: Հաշվի կառնեք սիրելիների հետաքրքրությունները, կխուսափեք ձեզ համար թանկ մարդկանց հետ վեճերից: Հնարավոր են ուղևորություններ , որոնք, անակնկալ կերպով, կարող են ռոմանտիկ բնույթ ստանալ:

Խեցգետին. Այսօր ամեն բան լավ կդասավորվի, և դա հիմնականում ձեր շնորհիվ: Ճիշտ որոշումներ կկայացնեք, կվստահեն նրանց ովքեր իրոք արժանի են դրան, թույլ չեք տա մոլորեցնել ձեզ: Աշխատավայրում հնարավոր են մանր տարաձայնություններ,սակայն կկարողանաք, ոչ մեկին չնեղացնելով,պաշտպանել ձեր տեսակետը:  Նշանի որոշ ներկայացուցիչներ հետաքրքիր գործնական առաջարկներ կստանան:Կարող են մտածել աշխատանքը կամ գործունեության ոլորտը փոխելու մասին:

Օրվա առաջին կեսը նպատակահարմար է սիրելիի հետ շփվելու, ձեր երկուսին վերաբերող, որոշ կարևոր հարցեր քննարկելու համար:Կեսօրին հնարավոր են հետաքրքիր, ռոմանտիկ ծանոթություններ:

Առյուծ. Զինվեք համբերությոմբ, քանզի հաջողությունն այսօր հեշտ չի տրվի: Ձեզ մտահոգող շատ հարցերի պատասխաններ կստանաք շաբաթվա վերջում միայն: Ձեր համառությունն ու նպատակասլացությունը կհիացնեն շատերին: Կկարողանաք պաշտպանել ձեր շահերը, ինչի շնորհիվ մեծ արդյունքների կհասնեք: Նշանի շատ ներկայացուցիչներ կամրապնդեն իրենց մասնագիտական դիրքերը, պարտության կմատնեն մրցակիցներին, ձեռք կբերեն ազդեցիկ հովանավորներ:

Բարենպաստ օր է ուժեղ սեռի ներկայացուցիչների հետ շփվելու համար: Հրաշալի կանցնեն թե գործնական, թե ընկերական և թե սիրային հանդիպումները: Կարելի է որոշ չնախատեսված գնումներ կատարել:

Կույս. Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Եթե չափազանց դյուրահավատ չլինեք, ապա օրը բարեհաջող կդասավորվի: Առաջին հերթին դա վերաբերում է կանանց հետ շփումներին,նրանց հետ կդժվարանաք լեզու գտնել: Այսօր գործարարի ձեր հոտառությունը սուր է: Շահավետ գործարքներ կկնքեք, դրամական միջոցները ճիշտ կտնօրինեք:

Անձնական հարաբերություններում հնարավոր են որոշ խնդիրներ, սիրելիի հետ վեճերից խուսափել չի հաջողվի: Կարևոր որոշումներ կայացնելուց առաջ, նախ կողմնորոշվեք սեփական զգացմունքների մեջ: Շտապողականությունն այսօր ձեր օգտին չէ:

Կշեռք. Հակասություններով լի օր է սպասվում: Կարող են մի շարք լուրջ խնդիրներ ծագել: Խոսքը վերաբերում է նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր գործի բերումով շատ են շփվում մարդկանց հետ: Ստիպված եք առնչվել ձեզ համար ոչ այնքան հաճելի անձանց հետ: Բացի այդ, այսօր չափազանց զգայուն կլինեք, քննադատությունը սրտին մոտ կընդունեք,և ամենևին էլ չեք թաքցնի ձեր դժգոհությունը:

Ամեն դեպքում օրն անհաջող համարել չարժե: Շատ հարցերում հաջողակ կլինեք: Հնարավոր են հաջող զուգադիպություններ,որոնք անձնական կյանքում մի շարք դրական փոփոխությունների սկիզբ կդնեն: Նշանի շատ ներկայացուցիչներ հետաքրքիր մտահաղացումներ կունենան, որոնց շնորհիվ կկարողանան հաղթահարել որոշ խնդիրներ:

Կարիճ. Բոլոր նրանք, ովքեր չեն վախենում ծանր և հոգնեցուցիչ աշխատանքից, մեծ հաջողությունների կհասնեն: Այսօր ցանկացած արդյունքի հասնելու համար ստիպված կլինեք շատ աշխատել:Արդյունքը միանշանակ կգոհացնի, շրջապատի կողմից հարգանքի կարժանանաք,  կստանաք նրանց աջակցությունը:

Ընկերների շրջանում հնարավոր են որոշ տրաձայնություններ: Ընտանիքի անդամների հետ վեճերը ևս չեն բացառվում: Կփորձեք զերծ մնալ կոնֆլիկտներից, խաղաղություն պահպանել, ինչը ձեզ մոտ կստացվի: Մտերիմների հետ համատեղ ուժերով ավելի արագ կլուծեք ծագած խնդիրները, քան եթե միայնակ գործեք: Օրվա վերջում գումար կստանաք, սպասեք թանկարժեք նվերների:

Աղեղնավոր. Բարեհաջող օր է աշխատանքի համար: Ձեզ սպասվում են մի շարք բարդ և կարևոր գործեր, որոնցից, անկասկած, գլուխ կհանեք: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր լի են էներգիայով և նպատակներին հասնելու համար աջակցության կարիք չեն զգա:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են մանր անախորժություններ: Ամեն դեպքում, լավատեսությունը չեք կորցնի: Մտերիմներն էլ, իրենց հերթին, կփորձեն բարձրացնել ձեր տրամադրությունը: Կանեք ամեն բան վեճերից և տարաձայնություններից  զերծ մնալու համար: Ընտանիքում հարաբերությունները կկարգավորվեն:

Այծեղջյուր. Այսօր շտապելու կարիք չկա: Միևնույն է կարճ ժամանակում նպատակներին հասնել, սկսած գործերն ավարտին հասցնել չի հաջողվի: Նշանի շատ ներկայացուցիչներ՝ անընդմեջ տեղում դոփելու մեջ միայն իրենց կմեղադրեն, կզբաղվեն ինքնաքննադատությամբ: Բացասական լիցքերը ոչ մի լավ բանի չեն հանգեցնի, փորձեք լավատեսորեն տրամադրվել:

Բարեհաջող օր է կարևոր գործնական բանակցություններ վարելու, մասնագիտական գործունեությանը վերաբերող որոշ հարցեր քննարկելու համար:Կարող եք զբաղվել ընտանեկան բիզնեսի խնդիրներով: Տնային գործերը փոքր-ինչ կշեղեն հոգսերից և ձանձրալի չեն թվա:

Ջրհոս. Խուսափեք տարաձայնություններից, ակնհայտ դիմադրությունից, փորձեք վեճերի մասնակից չդառնալ: Որքան հանգիտ պահեք ձեզ, այնքան բարեհաջող կդասավորվի ձեր օրը: Հին հակառակորդները կհիշեցնեն իրենց մասին,,փորձեք առավել շրջահայաց լինել: Ցանկալի արդյունքների կարող եք հասնել խորամանկության և հնարամտության շնորհիվ:

Անձնական հարաբերություններում հնարավոր են դրական փոփոխություններ: Մտերիմների հետ շփումները ցանկալի են օրվա առաջին կեսին: Երեկոյան հնարավոր են ֆինանսական խնդիրներ այն դեպքում, եթե խելամիտ չգտնվեք և  զերծ չմնաք չնախատեսված ծախսերից և գնումներից:

Ձկներ. Թեև օրն այնքան էլ բարեհաջող չէ, սակայն հաճելի պահեր, այնուամենյանիվ, կլինեն: Հնարավոր են հետքրքիր հանդիպումներ, ծանոթություններ մարդկանց հետ, ովքեր երկար ժամանակ կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Նշանի շատ ներկայացուցիչներ  ձեռք կբերեն նոր նախասիրություններ և հետաքրքրություններ: Ձկները որևէ նոր բան սովորելու առիթը բաց չեն թողնի:

Ստեղծագործական ներուժը բարձր է: Եթե կարևոր հարցերում տուրք տաք ձեր անսպառ երևակայությանը, ապա արդյունքը չի  հիասթափեցնի: Երկարաժամկետ ծրագրեր կկազմեք, որոնք շուտով կյանքի կկոչեք, այդ հարցում կստանաք նոր ընկերների աջակցությունը: