Հայաստանի ու Արցախի ժողովուրդն արդեն ապացուցել է, որ երբ պայքարում է` հաղթում է: Լրագրողների հետ զրույցում ասաց Սարդարապատի հուշահամալիր այցելած` Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը:
«Տոն օր է, ոգևորված ենք, հպարտ ենք, որ հաղթել ենք ճակատամարտում և մեր առաջին Հանրապետությունն է ստեղծվել: Այդ հաղթանակը նախադրյալ է մեր հետագա հաղթանակների համար: Հայաստանի և Արցախի ժողովուրդն ապացուցեց, որ երբ պայքարում է, հաղթում է:
Ղարաբաղի հարցը արցախցիներն են լուծելու, մի անգամ դա ապացուցել ենք»,-ասաց Հակոբյանը: