Էլեկտրաէներգիայի թանգացման դեմ պայքարը կարո՞ղ է դառնալ նոր կոալիցիայի հիմք:
Այս ամենը պարտադիր կուտակային կենսաթոշակի օրենքի դեմ պայքարի պես կարող է ձախողվել, եթե քաղաքական ուժերը կփորձեն նախ մասնակցել, հետո կոալիցիա ստեղծել և վերջում էլ ուղղորդել բողոքի այս ալիքը:
Վստահ եմ, որ իշխանությունները կօգտագործեն բողոքի այս ալիքի, որպեսզի ստվերում առաջ տանեն սահմանադրական բարեփոխումների իրենց չար ծրագրերը:
Չբողոքել թանկացման դեմ՝ անհնար է: Միևնույն ժամանակ չդառնալ գործիք իշխանության ծրագրերը իրականացնելու համար՝ շատ դժվար է:
Կկարողանա՞ ժողովուրդը այնպես ինքնակազմակերպվել, որ բողոքի այս ալիքը աճելով արդյունքում կմաքրի երկիրը այս իշխանություններից, թե՞ հերթական անգամ կբախվի քաղաքական կուլիսային խաղերի ժայռին և կմարի:
Կարծում եմ, որ ալիքը կմեծանա, եթե բողոքի ակցիաներ սկսեն հանրապետության բոլոր քաղաքներում:
Արման Մուշեղյան