Մայիսի 26-ին տեղի է ունեցել Արցախի զինված ուժերի հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկում օրերս անցկացված տեսչական ստուգումների արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն:

Անդրադառնալով հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի միջև առկա փոխհամագործակցության և փորձի փոխանակման շրջանակում անցկացված տեսչական ստուգումների արդյունքներին` ՀՀ Գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը բարձր է գնահատել նման միջոցառումների կազմակերպման անհրաժեշտությունը ինչպես Արցախի, այնպես էլ համահայկական պաշտպանունակության բարձրացման գործում: Խոսելով բուն միջոցառման և դրա արդյունքների մասին` գլխավոր ռազմական տեսուչն իր գոհունակությունն է հայտնել ստուգման ենթարկված միավորման զորամասերի և բոլոր օղակի ստորաբաժանումների մարտական, բարոյահոգեբանական և տեխնիկական պատրաստվածության վերաբերյալ` ընդգծելով, որ միավորումը պատրաստ է լրիվ ծավալով կատարելու իր առջև դրված ցանկացած մարտական խնդիր:

Վերջում կատարված աշխատանքի համար տեսչական խմբին ուղղված շնորհակալական խոսքով հանդես է եկել ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: