Չնայած տիրող պատերազմական պայմաններին Հալեպում մեծ շուքով նշվեց ՀՀ Հանրապետության Առաջին անկախությունը համայնքի Գեվորգ Եսայան սրահում։

Ելույթ ունեցան Սարդարապատ պարախումբը, Զվարթնող երգչախումբը, ինչպես նաև հնչեցին անհատական գեղեցիկ երաժշտական կատարումներ։

Այս ամսում նաև տեղի ունեցան այլ բնույթի հանդիսություններ՝ միջվարժարանային դպրոցների փակման հանդիսություն, շնորհքների ու տաղանդների մրցույթ։