Յուրաքանչյուր բաժնում, բնութագրի վերջում թվարկված են մարդկանց երեք խումբ, որոնք.
ա) Իդեալական ձևով Ձեզ հարմար են,
բ) Ձեզ հարմար են այս կամ այն չափով,
գ) Բացարձակապես հարմար չեն Ձեզ, բացարձակապես հակացուցված են:
ԽՈՅ (մարտի 21 - ապրիլի 20)
ԿԻՆ. Նա բավական կայուն սկզբունքների, նույնիսկ որոշ կամակորության կրող է, ինչն ազդում է նրա ցանկասիրական (էրոտիկ) հակումների վրա: Նա ձգտում է ինքն ընտրել տղամարդուն՝ կարողանալով իրեն ներկայացնել հասարակության մեջ, իր համար գրավիչ կնոջ համարում ստեղծելով: Մտերմիկ կյանքում նա բավականին եսասեր է, բայց ոչ թե վատ բնավորություն ունի, այլ որ ցանկանում է զուգընկերոջից ստանալ այն, ինչն սպասում է «իդեալական» տղամարդուց: Նրա ցանկասիրությունը թեթևակիորեն մանրախնդիր է, քանի որ նա իրեն պահում է սեքսի վերաբերյալ իր կայուն պատկերացումներին համապատասխան: Նա չի սիրում ենթարկվել նույնիսկ անկողնում՝ չնայած հենց այստեղ է նրան ուժեղ և տիրական զուգընկեր պետք: Լիարժեք վայելք չստանալով մերձեցումից՝ ինքն անհատնում կենսական էներգիա ունի և րնդունակ է ամուսնուն իսկական բավականության պատճառել: Նրան սպասում են սիրային շատ բարդություններ, որոնցից մեկը կարող է ողբերգաբար ավարտվել:
ՏՂԱՄԱՐԴ. Նրա ուժեղ, տիրական, հաճախ արտասովոր բնավորությունը բացահայտվում է մարդկանց, այդ թվում նաև կանանց հետ ունեցած բոլոր հարաբերություններում: Իր նպատակին հասնելու համար նա կիրառում է ամենատարբեր հնարքներ ու խորամանկություններ, րնդունակ է նենգության ու խաբեության, հաճախ իր համար բարդություններ է ստեղծում այնտեղ, որտեղ դրանք չկան: Ընդ որում, բուն մերձեցումը նրա համար արդեն հմայք չունի, քանի որ ուժերը վատնել է դրան հասնելու համար: Նրա ցանկասիրությունը կոպիտ ու անզուսպ է լինում, նրան ցավագին խոցում է իր սեռական անկարողության վերաբերյալ ամենաթեթևակի ակնարկն իսկ: Սիրում է, երբ կինը հիանում է իրենով և պահանջում գովասանքի խոսքեր: Երբեմն կասկածամիտ է դառնում, և այդ դեպքում մերձեցումը կնոջ համար վերածվում է խոշտանգման: Կարելի է չկասկածել, որ կամուսնանա այնպիսի կնոջ հետ, որը կենթարկվի իրեն և կկատարի իր քմահաճոյքները: Ամուսնության մեջ ինքնավստահություն և հանգստություն ձեռք բերելով՝ կնոջ համար հրաշալի սեռական զուգընկեր և ընտանիքասեր կլինի:
ա) ԱՌՅՈւԾ, ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ, ԱՂԵՂՆԱՎՈՐ,
բ) ԿՇԵՌՔ, ԿՈւՅՍ, ՑՈւԼ,
գ) ԱՅԾԵՂՋՅՈւՐ, ԽԵՑԳԵՏԻՆ, ՁԿՆԵՐ, ԿԱՐԻՃ:
ՑՈւԼ (ապրիլի 21-մայիսի 20)
ԿԻՆ. Այս նշանի տակ ծնվածը հմայիչ ու նրբագեղ է, քմահաճ ու հեշտալի: Նա ձգտում է իրեն շրջապատել գեղեցիկ իրերով և փայլուն տղամարդկանցով: Տղամարդիկ, հրաշալի իմանալով նրանց բնավորությունը, այնուհանդերձ, ձգտում-հասնում են նրա հետ մերձեցման, քանի որ այդ կինը հոյակապ զուգընկեր է՝ ընդունակ պարգևելու նուրբ ցանկասիրական հաճույք: Կյանքի էպիկուրական ընկալումն այս կնոջը օգնում է խուսափել բազմաթիվ լուրջ բարդություններից և ծանրատհաճ կապերից: Զգացողությունների լիակատարության ուրախությունը փոխանցվում է նրա ընտրյալին: Սակայն վերջինիս ուրախությունը տևական չէ, որոշ ժամանակ անց նա իր «էպիկուրուհուն» հայտնաբերում է ուրիշի գրկում: Կին-ՑՈւԼԸ անկեղծ է իր ցանկասիրության մեջ և իր ձգողությանը տրվում է առանց հետ նայելու՝ ձգտելով նոր զուգընկերոջ մեջ հայտնաբերել դեռ չփորձված վայելք: Անհրաժեշտ է ընդունել, որ տղամարդկանց համար նա նույնքան գերող ու հմայիչ է, որքան և՝ սնանկացնող: Նրա ամուսնական կյանքը հաճախ խառնափնթոր ու անկայուն է:
ՏՂԱՄԱՐԴ. Կանայք ձգտում են ամուսնանալ նրա հետ: Նրանց գերում են տղամարդ-ՑՈւԼԻ ինքնավստահությունը, սեփական արժանապատվության զգացումը, զուգընկերոջ նկատմամբ քաղաքավարի ու հարգալից վերաբերմունքը: Ճկուն ու նուրբ սիրահար չես անվանի նրան, բայց կիրքն ուժեղ է ու գրգռիչ ազդեցություն է ունենում կանանց վրա: Մերձեցման պահին նա հակված է իրավահավասարության և չի ձգտում զուգընկերուհուն ճնշել իր զգացմունքայնությամբ: Նա անկեղծ է մերձեցման բոլոր դրսևորումներում և նույնպիսի անկեղծություն է ենթադրում նաև կնոջ պահվածքում: Խանդոտ է, բայց դա իր թուլությունն է համարում: Կանանց (ինչպես և ամեն ինչի) ընտրության հարցում բացարձակապես անկախ է և հենվում է միայն սեփական փորձի վրա: Նրան գործնականում անհնար է գայթակղել զանազան կանացի խորամանկություններով: Դրա համար նա բավականչափ խելացի ու խորաթափանց է: Իր գերազանց ֆիզիկական վիճակը պահպանում է մինչև խոր ծերություն: Նրա ամուսնությունը երկարատև ու երջանիկ է՝ չնայած դրա համար հատուկ ջանքեր չի գործադրում:
ա) ԿՈւՅՍ, ԱՅԾԵՂՋՅՈւՐ, ԽԵՑԳԵՏԻՆ, ՁԿՆԵՐ,
բ) ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ,
գ) ԱՌՅՈւԾ, ՋՐՀՈՍ, ԿԱՐԻՃ, ԽՈՅ:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (մայիսի 21 – հունիսի 21)
ԿԻՆ. Ըստ երևույթին, երկվորյակներից նրան որոշ երկատվածություն է բաժին հասել: Մի կողմից՝ խելքը, խորաթափանցությունը, հրաշալի բնավորությունը, մարդկանց հետ համակերպվելու ընդունակություն֊ը նրան օգնում են լավ հաջողությունների հասնել աշխատանքում: Բայց այդ նույն խելքն ու մարդկանց հասկանալ կարողանալը նրան հնարավորություն չեն տալիս փնտրել-գտնելու իր միակ ու անկրկնելի տղամարդուն: Նա հավատարիմ ու հուսալի ընկեր է շատերի համար, բայց ոչ մի կերպ չի կարողանում գտնել իրեն հավասար զուգընկեր: Հենց նրան է այս կինը պատրաստ նվիրել իր ցանկասիրությունն ու հոգեկան կապը: Բայց նրան արժանի տղամարղիկ հազվադեպ են հանդիպում, և ավելի հավանական է, որ բոցը չթեժանա: Ոչ շատ պատահական կապերի մեջ նա միայն ֆիզիկական բավարարություն է գտնում: Այս կանանց դեն չեն շպրտում, նրանցից լուռ հեռանամ են՝ իրենց հոգում տանելով հարգանքը նրանց նկատմամբ: Բայց այս կինը եթե, այնուամենայնիվ, հանդիպում է իր ընտրյալին, ապա նրանց միությունն ընտանեկան երջանկության տիպար է դառնում:
ՏՂԱՄԱՐԴ. Այս նշանի տակ ծնվածները մեծ մասամբ տաղանդավոր են, օժտված էություններ են: Նրանք շրջապատող աշխարհը զգայականորեն ընկալելու ընդունակություն ունեն: Բարձր են գնահատում կնոջ գեղեցկությունը, ինտիմ հարաբերությունների գեղեցկությունը: Սակայն ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԻ տաղանդավորությունը ամենևին էլ գրավականը չէ սեռական ոլորտում նրանց օժտվածության: Ռոմանտիկ աշխարհընկալումը նրան խանգարում է հեշտ գնահատել կնոջը, որին նա պարուրում է ռոմանտիկայի շղարշով: Դա բնական պատասխան զգացմունք է առաջացնում, բայց մերձեցման պահը հաճախ հիասթափեցնում է կնոջը: Չէ՞ որ նա ոչ այնքան կնոջն է սիրում, որքան ինքն իրեն՝ այդ սիրո մեջ, իսկ սեռական կյանքի տաղանղ նրան ոչ միշտ է տրված: Ռոմանտիկ պատկերները սնում են նրա ստեղծագործությանը, բայց ոչ ինտիմ հարաբերաթյունները: Նա մշտապես հոգածության կարիք ունի, և գրեթե միշտ գտնվում է մի կին, որը զոհաբերում է իրեն հանուն նրա տաղանղի: Բայց նույնիսկ այդ կինն է հասկանում, որ նրա հետ նորմալ ընտանիք կազմել հնարավոր չէ և բավարարվում է պահապան մուսայի դերով:
ա) ԿՇԵՌՔ, ՋՐՀՈՍ, ԱՌՅՈւԾ, ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ,
Բ) ՑՈւԼ,
գ) ՁԿՆԵՐ, ԿՈւՅՍ, ԱՂԵՂՆԱՎՈՐ:
ԽԵՑԳԵՏԻՆ (հունիսի 22 - հուլիսի 22)
ԿԻՆ. Իր էությամբ արտակարգ ցանկասեր է և մոլեգնորեն ձգտում է զգայական վայելքի: Սակայն, որքան էլ տարօրինակ է, տղամարդկանց հետ սառն ու աննվաճ է պահում իրեն: Նրան թվում է, թե իր տենչը թուլություն է, որը նկատում է տղամարդը, իսկ ինքը չի ուզում հանձ առնել իր և ոչ մի թուլություն: Ուժեղ և ինքնուրույն երևալու համար նա շատ ջանք է գործադրում: Բայց կին-ԽԵՑԳԵՏԻՆԸ հեշտ գրգռվող է, կիրքը համակում է նրան, և նա փորձում է թաքցնել դա, ինչը հաճախ հանգեցնում է կոպտության: Մերձեցումից հետո նա աշխատում է այլևս չհանդիպել իր զուգընկերոջը, իսկ եթե դա անհնար է, նրա հետ դառնում է քմահաճ ու դյուրագրգիռ-նյարդայնացած: Բայց եթե նրան հանդիպի նրբանկատ և համբերատար տղամարդ, որն ընդունակ լինի, իր մասին չմտածելով, հոգալ նրա ցանկությունների լիարժեք բավարարման մասին, ապա այս կինը ոչ քիչ վայելք կստանա մերձեցումից: Արժե միայն նկատել, որ նման զոհողության ընդունակ տղամարդիկ այնքան էլ շատ չեն:
ՏՂԱՄԱՐԴ. Վիրավորված և լքված կանանց երկար փեշատուտ (շլեյֆ) է ձգվում նրա հետևից: Բայց դա նրա մեջ կարեկցանք չի առաջացնում, քանզի նա քիչ է նախատրամադրված այդ զգացումին: Նրան բնորոշ գիծը եսասիրությունն է՝ շաղախված նշանակալի չափով պճնամոլությամբ և ինքնավստահությամբ: Ավելի փորձառու կանայք խուսափում են նրանից: Փոխարենը նա կարող է գլխապտույտ առաջացնել երիտասարդ աղջիկների մոտ, սակայն լքում է նրանց, հենց որ ձանձրացնում են իրեն: Չնայած նա ցանկասեր է, բայց անկողնում հոգում է միայն իր բավարարվածության մասին, հաճախ վիրավորական և ցինիկ պահվածք ունի: Նրանից իսկական բավարարվածություն են ստանում միայն մազոխիզմի հակում ունեցող կանայք: Այս տղամարդիկ իրենց ողջ սեռական կյանքը ենթարկեցնում են սեփական առողջության մասին հոգածությանը: Ամուսնությունը դիտում են որպես ոտնձգություն անձնական ազատության դեմ: Նա ամուսնության համար ստեղծված չէ, քանզի ձգտում է ճնշել շրջապատի բոլոր մարդկանց: Նրա կինը դժբախտ, տանջված էակ է: Բայց լինում են նաև բացառություններ, երբ նրա սանձերն իր ձեռքն է վերցնում ավելի տիրական և խիստ մի կին:
ա) ՑՈւԼ, ԿԱՐԻՃ,
բ) ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ, ԿՈւՅՍ, ՁԿՆԵՐ, ԱՌՅՈւԾ,
գ) ԿՇԵՌՔ, ԱՅԾԵՂՋՅՈւՐ:
ԱՌՅՈւԾ (հուլիսի 23 – օգոստոսի 23)
ԿԻՆ. Նա ամենևին էլ առյուծի խառնվածք չունի՝ չնայած միանգամայն հրապուրիչ է և ընդունակ գլխահան անելու նույնիսկ լրջմիտ մարդուն: Իր զգացմունքները միշտ հանգիստ են մնում, և լրջմտություն է ցուցաբերում ցանկացած իրավիճակում: Նույնիսկ մերձեցման ժամանակ տղամարդն զգում է նրա անկիրք հայացքը: Դա մասամբ կարելի է բացատրել նրա ֆիզիկական սառնությամբ և սեքսի նկատմամբ թույլ հետաքրքրությամբ: Գործնական է և յուրաքանչյուր զուգընկերոջ գնահատում է որպես հնարավոր ամուսնու: Նրա ճակատին գրված է լավ կին և լավ մայր լինել: Հենց ընտանիքի շահերը պաշտպանելիս է դրսևորվում նրա առյուծային էությունը: Բայց սեքսի հանդեպ նրա անտարբերությունը շատ բարդություններ է առաջացնում նրա ամուսնու համար: Ավելի հաճախ, շարունակելով սիրել նրան, ամուսինը կապ է ստեղծում ուրիշ կնոջ հետ, որն ընդունակ է տալ ցանկասիրական զգացողությունների ողջ գամման: Կին-ԱՌՅՈւԾԸ խանդոտ է, բայց պետք է մեղադրի իրեն: Իսկ եթե նրան հանդիպի հենց այդպիսի ցանկասիրական մակարդակ ունեցող տղամարդ, ապա նրանց ամուսնությունը միանգամայն հաջող կարող է լինել:
ՏՂԱՄԱՐԴ. Ինչպես ցանկացած առյուծ, նա ևս շատ թուլություններ ունի: Շրջապատի կանայք նույն¬իսկ չեն ենթադրում, որ վստահ և բարեհոգի արտաքինի տակ կարող է թաքնված լինել իր կարողություններին և հնարավորություններին ամենևին էլ ոչ վստահ տղամարդ: Նրան միշտ թվում է, թե նվազագույն վրիպումի դեպքում զուգընկերուհին ծաղրի կենթարկի իրեն: Նա միշտ սպասում է ձախողման և այդ պատճառով հավերժական նյարդային լարվածության մեջ է: Եթե կինը կարողանա նրան փորձել ատամի տակ և հասկանալ, ապա ահարկու առյուծը թերևս խաղալիք դառնա բոլոնյան շնիկի թաթիկների մեջ: Իրեն և ուրիշներին իր լիարժեքությունը ցույց տալու նպատակով նա դիմում է ամենատարբեր սիրային արկածախնդրությանների, ստեղծում կասկածելի կապեր: Նրա իրական ուժը կարող է բացահայտել միայն խելացի և նրբանկատ կինը, որը նրան կկարողանա համոզել, որ մի գլուխ բարձր է ցանկացած տղամարդուց: Հենց այդպիսի կնոջն էլ նա կնության կվերցնի, և սա որպես պարգև կստանա հրաշալի տղամարդու և իր զավակների համար սրտահույզ ու փաղաքուշ հոր:
ա) ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ, ԿՇԵՌՔ, ԱՂԵՂՆԱՎՈՐ,
բ) ԱՅԾԵՂՋՅՈւՐ, ԿԱՐԻՃ, ԿՈւՅԱ
գ) ՑՈւԼ, ՋՐՀՈՍ:
ԿՈւՅՍ (օգոստոսի 24 - սեպտեմբերի 23)
ԿԻՆ. Այս համաստեղությունը նրան է փոխանցել կնոջ բոլոր լավագույն հատկանիշները. գեղեցկություն և փափուկ բնավորություն, հավատարմություն և քնքշություն, սեռական զգացողությունների լիարժեքություն: Նա չափազանց ձգող-հրապուրիչ է տղամարդկանց համար, բայց իր այդ հատկանիշը երբեք չի օգտագործում շահադիտական նպատակներով: Նրան հսկայական ուրախություն է պատճառում այն բանի գիտակցումը, որ տղամարդը բավականություն է ստանում իրենից: Գերկրքեր և մոլեգին հուզավառություն պետք չէ նրանից սպասել, նա ստեղծված է գուրգուրանքի և քնքշանքի համար, և դա անկրկնելի գույներ է տալիս նրա հետ մերձեցմանը: Նա խոր հարգալից վերաբերմունք ունի տղամարդու նկատմամբ և նրա գրկում իրեն հուսալի ու հանգիստ է գգում: Այս զգացողությունը փոխանցվում է նաև նրա ընտրյալին: Մի փոքր ամաչկոտ է: Նրա ձգողականությունը տղամարդուն նորից ու նորից է իր մոտ վերադարձնում: Իսկ հետո տղամարդը մնում է ընդմիշտ, երբ բավականաչափ փորձառու կլինի՝ հասկանալու համար, որ «լավից ավելի լավը չեն փնտրի»: Կույսն իդեալական կին, մայր և տնտեսուհի է:
ՏՂԱՄԱՐԴ. ԿՈւՅՍԻ նշանի տակ ծնվածին հատուկ են մտահավաքությունը, սերը կարգ ու կանոնի նկատմամբ ոչ միայն գործերում, այլև կանանց հետ փոխհարաբերություններում: Հստակության ու պարզության նկատմամբ ունեցած ձգտումը և որոշ երկչոտությունը փոքր-ինչ բարդացնում են նրա սիրային կապերը, քանզի,այստեղ ամեն ինչ չէ, որ կարելի է բացատրել սովորական տրամաբանությամբ: Նրան խանգարում է նաև իր սիրահարկոտությունը, որը բխում է կնոջ մասին որոշ չափով իդեալական պատկերացումից: Նրա սեռական հնարավորությունները մեծ են, բայց զուգընկերուհուն առաջին հերթին դա չէ, որ ապշեցնում է, այլ նրա քնքշությունը, ինչը հազվադեպ է ուրիշ տղամարդկանց մոտ: Հենց քնքշությամբ ու նվիրվածությամբ է նա նվաճում կնոջ սիրտը: Բայց նա ի վիճակի է բավարարելու նաև զուգընկերուհու ամենանրբընտիր պահանջմունքները: Սակայն դավաճանությունը կարող է կտրուկ փոխել նրա բնավորությունը, և սիրո փափագը կփոխարինվի վրեժխնդրության փափագով: Նա թեթևակի մանկայնություն ունի և կարիք է զգում ոչ այնքան կնոջ աջակցության, որքան նրա բարեկամական տրամադրվածության: Իր նկատմամբ ուշադիր վերաբերմունքի դեպքում հրաշալի հայր է դառնում:
ա) ԱՌՅՈւԾ,
բ) ԿՈւՅՍ, ՋՐՀՈՍ, ՁԿՆԵՐ,
գ) ՑՈւԼ, ԿԱՐԻՃ, ԿՇԵՌՔ, ԽՈՅ:
Շարունակելի...
Ալինա Դերձյան՝ ֆեյսբուք