Րաֆֆի Հովհաննիսյանն իր մարզային այցելությունների ժամանակ այսօր Նոր Հաճըն քաղաքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ, նշեց, որ եթե ուզու, են հաղթանակի հասնել, ապա դա կունենան միայն մեկ դեպքում, եթե գործի անցնեն:

«Հաղթանակը փռված է , եթե գործենք դրա համար»,-իր խոսքում նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը և կոչ արեց Նոր հաճընցիներին միանալ ապրիլի 9-ին Ազատության հրապարակի իր հանրահավաքին:

Այնուհետև անդրադառնալով Սյունիքի մարզպետի այն մեղադրանքին, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը «զեղծարար պրոֆեսո՞ր» է, «Ժառանգություն» կուսակցության նախագահն ասաց.

«Եթե դուք պարոն Լիսկայի մեղսակիցն եք դառնում, իմ հորս հարվածելով ինձ հասնելու համար և եթե սա է մնում ձեզ այդ վերջնախաղում, դուք որոշեք, ուզում եք կեղծ հայրենասերների հետ մնալ, խմդրեմ, ես ձեզ կպաշտպանեմ: Թող պարոն Լիսկայի փխրուն հոգին շատ չցավա, նա, ով չկարողացավ ժամադրության գալ, որ գլուխս ջարդի: Էս ամեն ինչը փոխվելու է»:

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնեց, որ պատրաստվում է գնալ Գեղարքունիքի մարզ, որտեղ ըստ նրա, Սևանի քաղաքպետն ու ոստիկանապետը մարդկանց սպառնում են չմասնակցել հանրահավաքին:

«Այժմ գնում եմ Սյունիքին զուգահետ չակերտավոր առաջատար մարզերից մեկը` Գողարքունիք: Եթե Սևանի քաղաքապետը իր ոստիկանապետով հանդերձ մտել է տոնավաճառ, խանութներ, սպառնակեցլ Հայաստանի քաղաքացուն, այդ քաղաքապետը պիտի ճաղերի հետևում կանգնեն: Պատրաստվեք մենք հիմա գալիս ենք»,-իր խոսքում նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը: