Արևելքի մարդիկ միշտ էլ կարողացել են զարմացնել աշխարհին իրենց աշխատասիրությամբ: Ճանապարհորդներից մեկը ֆիքսել է, թե ինչպես է Տոկիոյում իրականացվում գնացքների վագոնների մաքրությունը: Դա տևում է ընդամենը 7 րոպե, որի ընթացքում աշխատողները մեծ արագությամբ ստուգում են բեռների խցիկները, բարձրացնում վարագույրները, մաքրում դարակները, սրբում հատակը, հավաքում աղբը: Ամեն աշխատող իր հերթապահության ժամանակ մաքրում է շուրջ 20 վագոն: Եվ սա ամեն օր...