Թուրքական «Կադիր Հաս» համալսարանի կողմից անցկացված հետազորտության արդյունքներով պարզվել է, որ յուրաքանչյուր 5-րդ թուրքը (20,3%) վտանգ է զգում Հայաստանի Հանրապետության կողմից: Հայերից ավելի շատ թուրքերը վախենում են միայն Իսրայելից (42,6%), ԱՄՆ-ից (35,3%) և Սիրիայից (22,1%):
Իսկ այն պետությունները, որոնց կողմից թուրքերը չեն զգում վտանգ կամ զգում են բարեկամական վերաբերմունք, զարմանալի կերպով երբևէ ստեղծվել են թուրքերի «օգնությամբ»: Այսպիսի պետություն է օրինակ Ադրբեջանը (37,5%):
Հետաքրքիր է նաև, որ հարցվածների 38,9%-ը կարծում է, թե Թուրքիան ընդհանրապես բարեկամ չունի: