«Հրապարակ» թերթը գրում է.

«Պարոն Հարությունյան, տեսակետներ կան, որ խորհրդարանական կառավարման անցնելու դեպքում չի բացառվում նաև, որ Դուք լինեք ապագա նախագահը, կա՞ նման բան,- հարցրինք ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին:

«Դրանք հեքիաթների ժանրերից են, մեր դժբախտությունը Հայաստանում նրանում է, որ բոլորը, հիմնական խնդիրները մի կողմ թողած, անձերի և հատկապես իրենց մանկական երազանքների մասին են մտածում-խոսում: Ես նման մանկական երազանք չունեմ, ես ուզում եմ աշխատել և հասնել նրան, որ երկրի ապագան էնպիսին լինի, որ իմ` աշխարհից հեռանալուց հետո իմ և ձեր թոռնիկները հուսալի ապագա ունենան»»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: