ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այսօր «Քաղաքացիական պայմանագրի» հիմնադիր համաժողովին հայտարարեց կուսակցություն հիմնադրելու մասին։
«Կարող է հարց ծագել` ինչու ստեղծել հերթական կուսակցություն, մենք էլ ենք այդ հարցը մեզ տվել: Այսօր չի ստեղծվում հերթական կուսակցություն, այլ այնպիսին, որը երկար ժամանակ չի մնա ընդդիմության շարքերում: Մենք ոչ թե միանգամից ասում ենք, որ գնում ենք իշխանափոխության, նախ ցանկանում ենք խորապես հասկանալ, թե ինչու են մինչև հիմա ձախողվել իշխանափոխության բոլոր փորձերը»,- ասաց նա:
Տեսանյութը՝ 1in.am-ի