«Յուվենտուս»-ը սկսել է հետաքրքրվել Լոնդոնի «Չելսիի» և Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Օսկարով։
Թուրինյան թիմը պատրաստ է 23-ամյա ֆուտբոլիստի համար 12.5 միլիոն եվրո վճարել (ընդամենը կեսն այն գումարի, որով «Չելսին» «Ինտերնասիոնալից» գնել էր ֆուտբոլիստի տրանսֆերը), հայտնում է «The Mirror»-ը։
Հավելենք, որ ընթացիկ առաջնությունում «Չելսիի» կազմում Օսկարը 41 խաղի է մասնակցել՝ դառնալով 7 գոլի հեղինակ: