Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչում դորտմունդցիները 1:3 հաշվով պարտվեցին Գերմանիայի փոխչեմպիոն «Վոլֆսբուրգին», որը տարավ կամային հաղթանակ:
«Վոլֆսբուրգը» պատմության մեջ առաջին անգամ դարձավ Գերմանիայի գավաթակիր, իսկ «Բորուսիան» այդ մրցանակին արժանացել է 3 անգամ:
Գոլեր․
Օբամեյանգ (5) – Լուիս Գուստավո (22), Բրույնե (33), Դոստ (38)
Սա «Բորուսիայի» համար կրկնակի պարտություն էր։ Դորտմունդցիներին չհաջողվեց տիտղոսով հրաժեշտ տալ թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացող Յուրգեն Կլոպին․ սա նրա վերջին խաղն էր դորտմունդյան ակումբում: Այս մրցաշրջանի վերջումԿլոպին փոխարինելու է «Մայնցի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը:
Հավելենք նաև, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման, իսկ 61-րդ րոպեին ստացավ դեղին քարտ: