Հնդկացի ինժեներները ներքնազգեստ են պատրաստել, որը կօգնի բռնաբարության զոհերին վնասազերծել հանցագործին և ոստիկանություն կանչել: Սարքը կոչվում է «Հասարակական օգտակար սարք»: Գրում է The Times of India-ն:

Սարքի հեղինակները Չեննայի քաղաքի ամտոմոբիլային ինժեներների խումբն է: Նրանք որոշեցին պատրաստել այդ ներքնազգեստը, երբ Հնդկաստանում գրանցվեցին բռնաբարության մի քանի դեպքեր:

Համահեղինակ Մոշանա Մոխանի խոսքերով՝ ներքնազգեստը ունի GPS և GSM համակարգեր: Այն հագեցած է ճնշման և էլեկտրաշոկի սենսորային համակարգերով, որը կարող է տալ մինչև 3800 կիլովատ հոսանք:

Այս ներքնազգեստը թույլ է տալիս բռնաբարության զոհին էլեկտրաշոկի միջոցով վնասազերցել հանցագործին, այնուհետև ազդանշան ուղարկել ոստիկանություն, որը ցույց կտա բռնաբարության կոնկրետ վայրը և միևնույն ժամանակ հաղորդագրություն ուղարկել հարազարտներին: