Այսօր համայն մարդկությունը տոնում է երեխաների պաշտպանության օրը: Սեր, լույս, ջերմություն, բարություն տանք մեր փոքրիկներին, մեր հայրենասիրությամբ ու նվիրումով, մեր առաքինությամբ ու հոգու նկարագրով օրինակ լինենք նրանց համար, որ վաղը ունենանք պաշտպանված հայրենիք, կարեկից ու հանդուրժող հասարակություն, ամուր ու արժանապատիվ երկիր:

Շնորհավոր բոլոր երեխաների տոնը:

Ուրախ, բարեկեցիկ ու անհոգ մանկություն եմ մաղթում բոլորին: Թող մանկության գունեղ ու լուսավոր հեքիաթը երբեք չընդհատվի:

«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյան