ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 31-ին, ժամը 18.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում` Սարի Թաղի մոտակայքում, այրվում է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.32-ին, մարվել` 1840-ին: Ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ-2107» մակինիշի 10 LS 910 պետհամարանիշով ավտոմեքենան: