Washington Post-ի իրականացրած հետաքննություններում բացահայտվել է, որ 2015-ի առաջին հինգ ամիսներում ԱՄՆ-ում ոստիկանությունը 385 մարդ է սպանել։

Հայտնի է, որ սպանվողների մեծամասնությունը սևամորթներ են, և զինված չեն, նրանցից ոմանք նաև հոգեկան խանգարումներ ունեցողներ։

Վերջին տարիներին արդեն իսկ ոստիկանության իրագործած սպանությունները հասնում էին տարեկան 400 հոգու։ Նրանք եղել են 16-83 տարեկան հասակում և նրանցից 92 տոկոսը՝ զինված։

Տեղեկատուներն ասում են, որ եթե այսպես շարունակվելու է այս տարվան ոստիկանության սպանածների թիվը հասնելու է 1000-ի։