Թե՛ ներպետական օրենսդրությունը, թե՛ միջազգային դրույթները առավելագույնս կարգավորում են երեխաների իրավունքների պաշտպանությունը, սակայն պրակտիկ կիրառման ժամանակ խնդիրներ են առաջանում: Այս մասին այսօր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, մամուլի ասուլիսին ասաց Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մարինե Ֆարմանյանը՝ խոսելով երեխաների պաշտպանության մասին:

Ըստ բանախոսի հիմնականում խնդիրները վերաբերում են ալիմենտներ վճարելուն, երբ հայրերը պատրաստակամ են վճարել ալիմենտը, սակայն հնարավորություն չեն ունենում և վերջերս նման դեպքերը շատացել են:

Փաստաբանն ավելացրեց, որ բաժանության դեպքերը շատացել են և պատճառն այն է, որ ամուսնության գրանցման դեպքերն են ավելացել, ինչպես նաև հաճախ սոցիալական իրավիճակն է պատճառ հանդիսանում բաժանության համար: «Բացառվում է, որ ամուսնալուծությունը հոգեբանական հետևանքներ չթողնի երեխաների վրա»,- ասաց նա: