Ֆիլմը Մեծ Հայրենականին արցախցիների մասնակցության մասին է: Ֆիլմի առանցքում 70-ամյա վաղեմության հուշերը հնչեցվում են Արցախի հինգ շրջաններն ու մայրաքաղաք Ստեփանակերտը ներկայացնող Մեծ Հայրենականի վետերանների շուրթերից և ամբողջացվում արցախցի պատմաբանի կողմից կատարված դիտարկումներով ու հետևություններով:

Ֆիլմը նկարահանվել է Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման (ԱԵԳՄՄ) կողմից: