20 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ Փարիզում նիստ են գումարել ծայրահեղ մուսուլմանականների՝ «Դահեշ» կազմակերպության կատարած ահավոր ոճիրներին վերջ տալու լուծում գտնելու նպատակով։
Ինչպես տեղեկանում ենք BBC-ից՝ մինչ այսօր նրանց կասեցնելու բոլոր ջանքերը ձախողվել են: Ֆրանսիայի վարչապետն ասել է, որ պետք է քաղաքական անհրաժեշտ լուծումների դիմել և վերջ տալ Սիրիայում ու Իրաքում խաղաղ բնակիչների դեմ կատարվող ոճիրներին։