Էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է, սակայն դեռ հայտնի չէ, թե ինչքանով: Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, լրագրողներին ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը

«Մի բան հստակ կարող եմ ասել՝ ՀԷՑ-ի հայտում շքեղության որևէ տարր սակագնում իր արտացոլումը չի գտել»,- ասաց նա:

Հանձնաժողովը ՀԷՑ-ի հայտն ուսումնասիրել է և ամենայն հավանականությամբ մեկ շաբաթ հետո իրենց դիրքորոշումը պարզ կլինի:

Նշենք նաև, որ հայտի ուսումնասիրման ընթացքում արդեն իսկ հայտնաբերվել են մի քանի խախտումներ և ՀԷՑ-ի «ճոխ կյանքի» ապացույց հանդիսացող հանգամանքներ: