Սիրիայի նախագահ Բաշար ալ­Ասադը մեղադրել է թուրքական կառավարությանը, որ այն ներգրավված է սիրիական քաղաքացիական պատերազմում: Գրում է  vesti.az ադրբեջանական կայքը:

Ասադի փոխանցմամբ՝ Սիրիայում ճգնաժամի սկսման պահից ի վեր Թուրքիայի վարչապետն անգամ մի ճշմարիտ խոսք չի ասել: «Թուրքական կառավարությունը ներգրավված է դավադրության մեջ»,­ ասել է Ասադը:

Իր խոսքում Ասադն անդրադարձել է առաջնորդ Մուհամեդ ալ­Բուտտայի մահվանը, որին սպանել են մարտի 21­ին:

«Այնպիսի կրոնական առաջնորդներ, ինչպիսին է Մուհամեդ ալ­Բուտտին, կարևոր դեր են խաղացել դավադրության ոչնչացման գործում, դրա համար էլ տերորիստները սպանել են նրան»,­ ասել է Ասադը:

Թուրքիայի ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ Ասադը հայտարարել է, որ հակված է մտերիմ և ընկերական հարաբերություններ հաստատել թուրքիայի ժողովրդի հետ, քանի որ վստահ է, որ իրենք Սիրիայում կայուն իրավիճակ հաստատելու կողմնակից են: