«Մարիլա» ընկերության կաթնամթերքում` մասնավորապես մածունում և պաստերացված կաթում հայտնաբերվել են խախտումներ: Մածունում` աղիքային ցուպիկ, իսկ կաթում աղիքային ցուպիկ և ՄԱՖԱՄ: Մոտ երկու շաբաթ առաջ բարեկամուհուս ընտանիքի անդամների մոտ նկատվել էր թույլ թունավորում: Մեծերի մոտ փորթուլություն, իսկ երեխան փսխել էր: Բժիշկ հարևանը, տեղեկանալով, թե ինչ մթերք են օգտագործել, կարծիք էր հայտնել, որ հավանաբար թունավորման պատճառը կաթնամթերքն է:
Հաշվի առնելով, որ ռեգուլյար օգտագործում են նույն կաթնամթերքը, հաջորդ օրը նույն խանութից գնում են միևնույն կաթն ու մածունը և հանձնում փորձաքննության: Փորձաքննության արդյունքում պարզվում է, որ առկա է ԱՑԽՄ, որն ըստ մասնագետների կարող է առաջացնել աղեստամոքսային տրակտի խանգարում:
Հ.Գ.
Ստացվում է, որ մենք թունավորվում ենք մթերքի պատճառով, բայց մտածում ենք, թե մրսել ենք. Փորթուլությունն ու փսխումը թունավորման թույլ դրսևորումներ են:
Գոռ Գևորգյան-Facebook