ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքի էջում գրել է.

«Երևանի քաղաքապետի ընտրությունների նախաշեմին լրատվական դաշտում դռնեդուռ ընկած որոշ գործիչ-քարոզիչներին հարկ եմ համարում հիշեցնել, որ`

1. Երևանը ՊԼԱՑԴԱՐՄ չէ, որ օգտագործեք 2017-2018 թթ ընտրական ցիկլին Հայաստանում ստրկատիրական կամ ֆեոդալական կարգեր վերահաստատելու համար:

2. Երևանը ՊՈԼԻԳՈՆ չէ, որ փորձարկեք ձեր` տարիներ շարունակ բոցկլտացող քաղաքական ամբիցիաները:

3. Եվ վերջինը, Երևանը ՄՈՆԻՏՈՐ չէ և ոչ թե ամպագոռգոռ խոսացող դեմքերի, այլ աշխատող ու խնամող ձեռքերի կարիք ունի»: