«Բանկերը գյուղացուն մի քանի տարի առաջ վարկ չէին տրամադրում, պատճառաբանելով, թե տվյալ անձը հայտնվել է «սև ցուցակում» կամ նրանից ուզում էին տարատեսակ տեղեկանքներ: Հենց սա էլ խոսում է օրենքի բացակայության մասին: Այսինքն գյուղացին ապահովված և պաշտպանված չէ»,- ասաց «Ագրարագյուղացիական միավորում»ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նրա խոսքով, անցյալ տարի մոտ 3 մլն դոլլար է հատկացվել սոցգյուղին` գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու համար:
«Մենք նույնիսկ Եվրամիության հետ համաձայնություն ունենք: Նրանց մոտ գործող փաստաթղթերը գործում են նաև մեզ մոտ: Սակայն, թե որքանով են դրանք ակտիվ, պատասխան չունի»:
Ըստ նրա` գյուղատնտեսության բնագավառում առաջընթացը բոլորի ձեռքում է: Ոլորտում պետք է աշխատեն այնպիսի անձիք, ովքեր մտավախություն կունենան ամեն որոշում կայացնելու ժամանակ. «Ամեն օր վարչապետի հետ կռվի արտադրողների համար»:
YerevanNews.am-ի այն հարցին, թե արդյոք չկա համապատասխան օրենք, որը կկարգավորի ոլորտը, Հրաչ Բերբերյանը պատասխանեց. «Մենք այդ հարցով, մոտ երեք տարի առաջ, դիմեցինք Ազգային ժողով, կազմել էինք նախատիպը օրենքի, սակայն մինչ օրս ոչ մի պատասխան չկա:
Երկու խեղկատակ աշխատում են այս ոլորտում, տուժում է մեկ ամբողջ ժողովուրդ: Անում են մի բան, հետո նոր մտածում: Ուղեղները պետք է հասնի, որ անեն»: