«Յուվենտուսի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան, ում թուրինցիները գնել են «Ռեալից», վստահ է, որ մադրիդցիները ցանկանում են Չեմպիոնների լիգայի հաղթող տեսնել «Ծեր սինյորային», այլ ոչ թե «Բարսելոնային»:
«Բնական է, որ եզրափակչում «Ռեալի» երկրպագուները աջացելու են «Յուվենտուսին»: Չէ՞ որ մենք խաղալու ենք «Բարսելոնայի» դեմ: Կփորձեմ եզրափակչում հաթանակի հասնել ինչպես «Յուվենտուսի», այնպես էլ «Ռեալի» երկրպագուների համար», - Մորատայի խոսքերը մեջբերում է AS-ը: