Քանի որ սկսվել է ամառային ակտիվ հանգստի սեզոնը և շատերն են մեկնում բնության գրկում հանգստանալու,փորձեմ օգտակար խորհուրդներ տալ Ձեր հանգիստը խանգարող հանգամանքներից մեկի՝ օձերի հետ կապված: Ինչպե՞ս տարբերել հայկական թունավոր ու սովորական օձերին: Նախ ասեմ, որ Հայաստանում ընդամենը 4 տեսակի թունավոր օձ կա՝ իժերի 3 տեսակներ և անդրկովկասյան գյուրզա: Արտաքնապես սրանք ունեն հետևյալ առանյնահատկությունները...
Նախ աչքերի բիբերը օվալաձև են՝ կատվի աչքերի նման,իսկ սովորականներինը կլոր:
Թունավորների գլխի թեփուկները շատ մանր են հավասար ու անկանոն դասավորությամբ: Իսկ սովորականների գլխի թեփուկները մեծ են ու սիմետրիկ դասավորությամբ:
Թունավոր օձերի պոչն ընդհատվում է կտրուկ,իսկ սովորականներինը բարակում աստճանաբար: Հուսով եմ սրանից հետո ձեր բակում եթե տեսնեք, մինչև ԱԻՆ զանգելը տարբերեք թունավոր է թե ոչ,եթե ոչ թողեք թող հանգիստ հեռանա:
Հ.Գ Չեմ նշում նկարներում որն է թունավոր որը ոչ,հուսով եմ կարդալուց հետո կտարբերակեք:
Հարություն Մնացականյան - ֆեյսբուք