«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրիում սպանված երկու ընկերների՝ Սամվել Հակոբյանի` Մոստիկի, եւ Քրիստ Վարդանյանի գործերն աղմկալի ընթացք են ստանում:

«Ժողովուրդ»-ին ՀՔԾ-ի մոտ կանգնած աղբյուրներից հայտնի է դարձել, որ այս երկու սպանությունների գործով քննչական խմբի ղեկավարի մասով ՀՔԾ-ում նախաքննություն է ընթանում: Պատճառը պաշտոնեական լիազորություններն անցնելն է:

Իսկ թե կոնկրետ ինչ խախտում է թույլ տվել երկու ընկերների սպանության գործը քննող քննչական խմբի ղեկավարը, մեզ առայժմ պարզել չհաջողվեց»:

 Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը` Shamshyan.com