Իտալացի հնագետները Հերապոլիս քաղաքի (ներկայումս՝ Թուրքիա) տարածքում պեղումներ են անցկացրել, ինչի արդյունքում սենսացիոն բացահայտություն են արել: Հնագետներին հաջողվել է գտնել Պլուտոնի դարպասները, որը Հին Հռոմում համարվել է մառյալների աստվածը: Դժոխքի մուտքը գտել են թերմալ աղբյուրի ուղեգծի վերակառուցման ժամանակ:

Սալենտո համալսարանի դասական հնագիտության պրոֆեսոր Ֆրանչեսկո դ'Անդրիան, որը ղեկավարում էր հնագետների խումբը, պատմել է, որ գտածոն հայտնաբերվել է Պլուտոնի հին տաճարի վայրում: Այդ տաճարը շատ հայտնի էր Հին Հռոմում: Այստեղ ամբողջ աշխարհից ուխտագնացներ էին գալիս՝ հույս ուենենալով, որ կիմանան ապագան: Այդ նպատակով մարդիկ քնում էին տաճարի առջև, որտեղ թունավոր գազերը կարող էին հալյուցինացիաներ առաջացնել:

Պլուտոնի դարպասների մասին գրել է Հին Հունական պատմիչ Ստաբոնը, որի հուշերում գրված է. «Այդ տարածքը ծածկված է այնքան խիտ մշուշով, որ գետինը անհնար է  տեսնել: Ցանկացած կենդանի, որ այդ տարածք է մտնում, անմիջապես մահանում է: Ես այնտեղ ճնճղուկներ բաց թողեցի: Նրան իրենց վերջին շունչը փչեցին և վայր ընկան»: