Կանադայի դատարանի որոշմամբ երկրում երեք ծխախոտի գործարանների 15 միլիարդ դոլար (12 միլիարդ ԱՄՆ դոլար) դրամական տուգանք են վճարելու, քանի որ կանադացիներն ամբողջությամբ չեն տեղեկացված ծխախոտի պատճառած վնասների մասին։ Այս դեպքում նրանց ծխախոտ վաճառելը ճիշտ չի համարվում։
Դատի դիմումը տեղի է ունեցել 1998-ին, բայց գործադրության է դրվել 2012-ին։
Երեք գործարանները հերքում են դատը, բայց դիմումողները պահանջել են գործարաններից 1 միլիարդ դոլար վճարել 60 օրվա ընթացքում։
Դիմողները քննադատել են գործարանատերերին առանց մարդկանց իմացության ծխախոտ վաճառելու համար, բայց գործարանատերերը հերքել են և հայտնել, որ կանադացիները 50-ական թվականներից արդեն տեղեկություն ունեին ծխախոտի պատճառած վնասների մասին։