Ինչպես արդեն գիտեք, հաղորդավար, սցենարիստ Դիանա Գրիգորյանը նոր նախագիծ է սկսում: «Հայի աչքեր» կոչվող նոր հաղորդումը լինելու է սոցիալական թոք շոու, որի նպատակն է օգնել ՀՀ անապահով, սոցիալական ծանր վիճակում գտնվող քաղաքացիների ընտանիքներին: Ինչպես Դիանան է ասում. «Այն իսկապես մասշտաբային ծրագիր է, շատ հայկական ու շատ մարդկային: Փորձելու ենք ազգովի համախմբվել այն հայի շուրջ, ով ունի օգնության կարիք, և լայնամաշտաբ օգնություն տանք հայ ընտանիքների` հուսահատության, ծայրահեղության հասած խնդիրներին»:
Նպատակը իրոք վեհ է, ազնիվ, բարեգութ, հուսադրող…
Հաղորդումը շուտով եթեր դուրս կգա ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի Արմենիա հեռուստաալիքով: Հուսանք մեր քաղաքացիները, մեր հայրենակիցները, ողջ ազգը` հատկապես գործարարները, բարեգործները ակտիվորեն կմասնակցեն այս կարևոր գաղափարի իրականացմանը, կօգնեն այն կյանքի կոչելու և լուծելու շատ կարևոր ու լուրջ սոցիալական խնդիրներ:
Ինչպես գրված է Աստվածաշնչում. «…մի ձանձրանաք բարիք գործելուց»: Դուք մասնակցելով թոք շոուին հաստատ Աստվածահաճո արարք կկատարեք: Կոնկրետ, առարկայական օգնություն, բարեգործություն կցուցաբերեք և ողջ Հայաստանը, աշխարհասփյուռ հեռուստադիտողները ականատես ու մասնակից կլինեն այդ ծրագրին: Ուղիղ եթերում կկազմակերպվի դրամահավաք-հանգանակություն, ուստի անհրաժեշտ է համախմբվել և լինել միասնական…
Բարի երթ քեզ «Հայի աչքեր», բարի երթ քեզ Դիանա…Եվ թող այդ հաղորդման ողջ ընթացքում թևածի բարին, բարի կամեցողությունը, սերը մերձավորի, հայրենակցի, կարիքավորի նկատմամբ…
Բար երթ «Հայի աչքեր», իսկ մեզ` բոլորիս, համախմբվածություն, միասնականություն և ակտիվ մասնակցություն…
Ռոբերտ Մելկոնյան՝ ֆեյսբուք