Հունիսի 2-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ոստիկաններին է մոտեցել 48-ամյա Հասմիկ Ղ.-ն եւ մատնացույց անելով 34-ամյա Նապոլեոն Մ.-ին` հայտնել է, որ նա հյուրանոցում իրենից գումար է գողացել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Նապոլեոն Մ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Կատարվում է հետաքննություն: