Դեպի Սիրիա սպառազինություն փոխադրող թուրքական բեռնատարների թեման հասել է ՄԱԿ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դույարիչը բեռնատարներում առկա սպառազինության տեսագրությունների հրապարակման վերաբերյալ նշել է, ՄԱԿ-ը դեմ է Սիրիայոջւմ կռվող որևէ կողմին սպառազինություն մատակարարելուն:
Նա նաև հայտարարել է, որ Թուրքիայի իշխանություններն այդ բեռնատարների հարցով որևէ տեղեկատվություն չեն ներկայացրել ՄԱԿ-ին և գլխավոր քարտուղարին:
Լևոն Հովսեփյան